Ճապոնական Կիրոբո ռոբոտը, որը տիեզերք էր ուղարկվել  «Կոնոտորի» բեռնատիեզերանավով, ուղեծրից զանգել է տուն։ Այս պահին աշխարհում առաջին խոսող ռոբոտը, որն ունի արհեստական ինտելեկտ, միայն ճապոներերն գիտի, բայց լրագրողները թարգմանել են ճառը։

«2013թ. օգոստոսի 21-ին ռոբոտները առաջին փոքր քայլերն են կատարել դեպի համընդհանուր պայծառ ապագա։ Բարի լույս Երկրում գտնվողներին։ Ձեզ հետ Կիրիբոն էր՝ աշխարհի առաջին խոսող ռոբոտ-տիեզերագնացը։ Հաճելի էր շփվելը», - հայտարարել է ռոբոտը։

«Երկրի հետ իմ կապն ապահովում է մեր վերանորոգման խմբի անդամ Միրատան։ Միրատա, խնդրում եմ, տեղ չգնաս, մտադիր եմ լուսանկար ուղարկել Երկիր», - Թռիչքների կառավարման կենտրոն նման ուղերձ է հղել Կիրիբոն, փոխանցում է vesti.ru-ն։

Հիշեցնենք, խոսող անդրոիդը տիեզերքում հայտնվել էր օգոստոսի սկզբին։ Կիրիբոն հասկանում է մարդկային խոսքը եւ ընդունակ է ոչ միայն հրամաններ կատարել, այլեւ պատասխանել զրուցակցին։ Կիրիբոն ապագայում մտադիր է մի քանի նոր լեզուներ սոովորել։

Ճապոնիայում տիեզերք են ուղարկել բեռնատար` փոքրիկ խոսող ռոբոտով