«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անօթեւան եւ աղքատ հերթական ընտանիքի պատմությունն են ներկայացրել:

«Ամեն մի այցից ու տեսանյութի պատրաստումից հետո, թվում է, թե վերջ, այլեւս չենք հանդիպելու նախորդներից առավել ծանր պայմաններում ու անտեսված ապրող ընտանիքների եւ երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների ու, ի հեճուկս մեր ակնկալիքների, այդպես էլ չի նշմարվում Գյումրիում՝ բառիս բուն իմաստով անտերության մատնված աղքատության եզրագիծը»,-ասված է Կենտրոնի հաղորդագրության մեջ:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: