Արագածոտնի մարզի եզդիաբնակ Բարոժ գյուղի դպրոցը կառուցվելուց հետո չի վերանորոգվել: 9-ամյա դպրոցում ընդամենը 14 աշակերտ կա, որոնց խմբավորել են երեք դասարաններում: Դպրոցը մինչեւ հիմա ջեռուցվում է նավթի վառարանով: Երկու տարվա ընդմիջումից հետո այս տարի Բարոժի դպրոցը մեկ առաջին դասարանցի ունի: Սեպտեմբերի 2-ին գյուղի դպրոց է այցելել NEWS.am-ի թղթակիցը: