Առաջին մակարդակի երկրներում Xbox One վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 22-ին: Microsoft-ի նոր ապրանքանիշի արժեքը 499 դոլար է: Նշենք, որ Sony PlayStation 4-ի արժեքը 399 դոլար է, իսկ Nintendo-ն՝ 299 դոլար:
Microsoft-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ կթողարկվեն նաեւ 23 խաղային ծրագրեր, որոնց թվում են Call of Duty-ն, Assassin`s Creed-ը, ինչպես նաեւ նոր Dead Rising 3-ը եւ Ryse: Son of Rome-ը:
Microsoft-ի իր նորույթը առաջինը գնահատելու հնարավորություն կունենան ամերիկացի խաղասերները, ինչպես նաեւ Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ավստրիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում ու Ավստրալիայում, հաղորդում է «Բիրժեվոյ լիդերը»:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-Տելեկոմը, նոր Xbox-ը հարստացված է միաժամանակ ութ հոգու վահանակներով: Այն ունի 8 միջուկանոց պրոցեսոր, կոշտ դիսկը 500 Գբայթ է, ունի Blu-ray, որով նախկինում հագեցած էր միայն Playstation 3-ը:
Xbox One-ն աշխատում է միաժամանակ երեք օպերացիոն համակարգով՝ Xbox Entertainment OS, Windows եւ եւս մեկ ՕՀ, որն օգնում է մյուս երկուսին արագ միանալ միմյանց:











