Բեռլինում կայացած IFA 2013 միջազգային ցուցահանդեսում PocketBook ընկերությունը ներկայացրել է բոլորովին նոր յուրօրինակ սարքի նախատիպը` PocketBook CoverReader, որը Samsung Galaxy S4 սմարթֆոն համար բարակ է եւ թեթեւ գիրք-կազմ է՝ ներկառուցված E-Ink էկրանով:

PocketBook CoverReader-ը հեշտությամբ միանում է  սմարթֆոնին, եւ թույլ է տալիս  ոչ միայն կարդալ սիրած գրքերը, այլ նաեւ ուսումնասիրել փաստաթղթեր, էլեկտրոնային փոստի հաղորդագրություններ կամ վեբ-հոդվածներ, ինչն անվտանգ  է դիտել E-Ink էկրանով:  Բացի այդ, E-Ink էկրանը ցույց է տալիս բաց թողած զանգերի ու SMS-հաղորդագրությունների մասին տեղեկությունները:

Ինչպես հաղորդում է  Hi-Tech World-ը, PocketBook  ընկերության ղեկավարությունը նման սարքերում մեծ ներուժ է տեսնում, քանի որ սմարթֆոնի շուկան շարունակում է իր արագ աճը, իսկ  կարողությունը համատեղել մեկ սարքի մեջ սմարթֆոնը եւ  աչքերի համար անվտանգ էլեկտրոնային գիրքը,  եզակի է շուկայում:  Հետեւաբար, մոտակա ծրագրերում է  CoverReader-ի ստեղծումը  HTC, Sony եւ Samsung այլ սմարթֆոնների համար: