Երեւանյան որոշ թաղամասերում սննդամթերքի փոքր խանութները դեռ այսպես կոչված «Նիսյայի տետր» են պահում։ Ըստ էության, փոքր խանութները հենց դրա հաշվին են գոյատեւում ու դիմանում սուպերմարկետների մրցակցությանը։ Բնակիչներն այդ խանութներից առեւտուր են անում, միայն երբ կանխիկ գումար չեն ունենում։ «Երբ ձեռքերը փող է ընկնում, սուպերմարկետ են վազում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է մայրաքաղաքի ծայրամասում գտնվող այդպիսի մի խանութի վաճառողուհին։ Բացի դրանից, նրա խոսքով,  «նիսյա» վերցնելը շատերի մոտ բնավորություն է։ Պարտքով ապրանք են վերցնում նույնիսկ թաղի ապահովված ընտանիքները։