ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) աշխատասենյակը ջրի խողովակի անսարքության հետեւանքով նախօրեին ջրով ողողվելուց հետո դեռ շահագործման ենթակա չէ։ NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է նրա սենյակի «անմխիթար» վիճակը։
Պարզվում է՝ աշխատասենյակի գաղջ մթնոլորտը չի խոչընդոտում Առաքել Մովսիսյանի օրենսդիր գործունեությունը։ NEWS.am-ի հարցին, թե երբ է ինչպես է պատգամավորը աշխատում այդ պայմաններում, եւ երբ կվերանորոգվի աշխատասենյակը, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ես աշխատում եմ հիմա էլ։ Էդ հարցերով չեմ զբաղվում»։
Իսկ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քառօրյայի ավարտից անմիջապես հետո նրա սենյակը կվերանորոգվի։
Նախօրեին՝ սեպտեմբերի 9-ին, պատգամավորի սենյակի առաստաղի ծեփերը քանդվել էին ջրի խողովակների վնասվելու հետեւանքով, ինչի հետեւանքով ԱԺ ամբողջ մասնաշենքում խոնավության գաղջ հոտ էր լցվել։











