Սամարացի 13-ամյա աշակերտուհին հազվադեպ խխունջներ է կիրառում ՝ կնճիռների դեմ պայքարում: Յուլիան իր տանն ունի 20 հազվադեպ խխունջ, որպեսզի երբեք չծերանա: Ընտանիքը թույլ է տալիս նաեւ, որպեսզի իրենց հյուրերը եւս օգտվեն «խխունջային բարիքից»:

Յուլիան եւ նրա մայրիկը հաղորդել են, որ խխունջներն իրենց օգնել են հավասարեցնել դեմքի գույնն ու ձգել մաշկը, հաղորդում է LifeNews-ը:

Կոսմետոլոգի հետ զրույցում պարզ է դարձել, որ նմանատիպ պրոցեդուրան արժի 900 ռուբլի եւ ավելին, իսկ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 6-10 սեանս: