Մաքսային Միությանը միանալու որոշումը միայն Սերժ Սարգսյանին որոշումն էր, ՀՀ քաղաքացիները դրա հետ համաձայն չեն։ «Հարգելու Հայաստանի ինքնիշանությունը»» խորագրով երթի մասնակիցները սեպտեմբերի 10-ին այս բովանդակությամբ նամակ են հանձնել ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության ԵՄ քաղաքական պատասխանատու Անդրեյ Կիրենկոյին։
Նամակում քաղաքացիական ակտիվիստները հանդես են գալիս կոչով՝ դադարեցնել աշխատանքը Սերժ Սարգսյանի և նրա թիմի ներրկայացուցիչների հետ և ավելի ակտիվ աշխատել քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ «ժողովրդավարացումը ու եվրոպական ինտեգրումը իրապես առաջնահերթություն համարող քաղաքական ուժերի նորկայացուցիչների հետ»։
Նախաձեռնության անդամները կապույտ ժապավեններ էին բաժանում մարդկանց։ Ակտիվիստների խոսքով՝ ԵՄ-ն խորհրդանշող կապույտ գույնը լիբերալիզմի նշան է, նաեւ ՀՀ դրոշի գույներից մեկը, որը խորհրդանշում է արդարությունը։











