Մոսկվայում պատահական անցորդը բջջային հեռախոսի տեսախցիկով ֆիքսել է երեխային ծեծող մորը: Կադրերում երեւում է, թե ինչպես է կինը տղային ինչ-որ տեղ տանում: Կինը բղավում է երեխայի վրա, նվաստացնում ու վիրավորում, հետո հարվածում գլխին եւ սպառնում հանձնել նրա օրգանները: Ոստիկանությունն արդեն փնտրում է դաժան մորը:
Ըստ ամենայնի, տեսանյութի հեղինակը դիտողություն է անում ագրեսիվ կնոջը, իսկ վերջինս բռունցքներով հարձակվում է նրա վրա: «Ես պատժում եմ որդուս, անասուն: Պատժել եմ, պատժում եմ եւ պիտի պատժեմ, իսկ դու (այստեղ հնչում է հայհոյանք) սկզբում սեփական երեխաներ ունեցիր»,-բղավում է կինը տղամարդու վրա, որը փորձում էր պատպանել փոքրիկին, հաղորդում է Vesti.ru-ն:
Տեսանյութը YouTube-ում հայտնվել է 4 օր առաջ: Տեսանյութի հեղինակը գրել է, որ երբ դիտողություն է արել բորբոքված կնոջը, նա հարձակվել է իր վրա հարվածել ծնոտին եւ փորձել է խլել բջջային հեռախոսը:
Այս պատմությամբ հետաքրքրվել է Մոսկվայի ոստիկանները, որոնք նշել են, որ կնոջը գտնելու հետո նրան անպայման կհարցաքննեն:











