Տիեզերագնացներ Պավել Վինոգրադովը, Ալեքսանդր Միսուրկինը եւ NASA-ի աստղագնաց Քրիստոֆեր Քեսեդին սեպտեմբերի 11-ի առավոտյան ՄՏԿ-ի կայանից բարեհաջող վերադարձել են Երկիր: «Սոյուզ ՏՄԱ-08Մ» տիեզերանավը վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստաններում, հայտնել են Թռիչքների կառավարման կենտրոնում:
Վայրէջքի անվտանգությունն ապահովել են Ան-12 եւ Ան-26 երեք օդանավ, Մի-6 12 ոււղաթիռ, որոնողական փրկարար վեց մեքենա եւ օժանդակ տեխնիկայի 14 միավոր:
Վերադարձած Վինոգրադովի փոխարեն ՄՏԿ-ի նոր կապիտան կդառնա Ռոսկոսմոսի տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինը, տիեզերքում նրա հետ կլինեն NASA-ի աստղագնաց Կարեն Նայբերգը եւ Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Լուկա Պարմիտանոն: Նոր արշավախումբը ՄՏԿ կուղեւորվի սեպտեմբերի 26-ին:
Այս առաքելությունը նոր ռեկորդով է նշանավորվել, հայտնում է rbc-ն։ Վինագրադովը դարձել է խորհրդային եւ ռուսական տիեզերագնացներից ամենատարեցը: Օգոստոսին նա տիեզերքում նշել է իր 60-ամյակը:











