ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, այսօր՝  սեպտեմբերի 11-ին,  ԱԺ-ում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ներկայացնելով արտառոց պատճառաբանություն։

ԱԺ նիստի մեկնարկից մի քանի րոպե անց Առաքել Մովսիսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից եւ օգնականի ուղեկցությամբ քայլեց դեպի իր աշխատասենյակ։ Լրագրողները պատգամավորին փորձեցին հարց տալ, սակայն Առաքել Մովսիսյանը նույնիսկ չկանգնեց, ու քայլելով ասաց. «Զբաղված եմ»։

Հարցին, թե ինչով է զբաղված, պատասխանեց. «Էթում եմ տուալետ»։ Օգնականի ուղեկցությամբ արագ քայլեց միջանցքով ու ... մտավ իր աշխատասենյակ, որը վերջին օրերին, իսկապես, անհրապուրիչ տեսք ունի եւ բուրում է խոնավությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 9-ին պատգամավորի սենյակի առաստաղի ծեփերը քանդվել էին ջրի խողովակների վնասվելու հետեւանքով, ինչի պատճառով ԱԺ ամբողջ մասնաշենքում խոնավության գաղջ հոտ է լցվել։