Ռուսաստանում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում զոհվել են Հայաստանի 5 քաղաքացիներ: Սեպտեմբերի 11-ին Սոչի – Երեւան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RH012 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի օ741ee93 պետհամարանիշի բեռնատարին:
Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեեւիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:
Ինչպես վթարի ենթադրյալ մեղավորն է հայտնել, որը աֆտոբուսի վարորդ Գրիգորյան Արմենն է, նրան կուրացրել է հանդիպակաց երթեւեկող ավտոմեքենայի լույսը, ինչի արդյունքում ուշ է նկատել առջեւում գտնվող բեռնատարը եւ չի հասցրել արգելակել:
Life News պարբերականը ներկայացնում է զոհերի եւ տուժածների ցուցակը: Զոհերից մեկի անձն առայժմ չի հաստատվել:
Զոհերն են.
1. Սահակյան Մարիամ, 1985թ ծնված,
2. Խաչատրյան Լուսինա, ծննդյան տարեթիվը ճշտվում է,
3. Փարնեցյան Փիրիկ՝ 2005թ ծնված,
4. Բաբայան Արմեն՝ 1971թ ծնված,
5. պարզվում է:
Տուժածներն են
1.Բերմիցյան Ալլա՝ 1985թ ծնված, վիճակը միջին ծանրության,
2.Բեյթուրյան Անուշ՝ 2009թ ծնված, վիճակը միջին ծանրության,
3.Սահակյան Նաիրա՝ 1986թ ծնված, վիճակը միջին ծանրության,
4.Ավասանյան Գայանե՝ 1990թ ծնված, վիճակը միջին ծանրության,
5. Բաբայան Արմենակ՝ 1961թ ծնված, վիճակը միջին ծանրության,
6.Բաբայան Ֆեդա՝ 2007թ ծնված, վիճակը միջին ծանրության,
7.Մարկասյան Անի՝ 1995թ ծնված, վիճակը միջին ծանրության,
8.Հարությունյան Անի՝ 1972թ ծնված,
9.Բաղդասարյան Գագուշ՝ 1987թ ծնված,
10.Մելայան Ալիկ՝ 1991թ ծնված,
11.Սահակյան Վաչագան՝ 1959թ ծնված,
12. Գրիգորյան Արմեն՝ 1978թ ծնված, «Մերսեդեսի» վարորդը:














