Հայաստանի Ազգային ժողովը գաղտնի քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Արդարադատության խորհրդի երկու նոր իրավաբան-գիտնական անդամների ՝ Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի եւ իրավագիտության դոկտոր, Հայաստանի ոստիկանության պետի խորհրդական, Արդարադատության խորհրդի նախկին անդամ Գրիգոր Բադիրյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, թեկնածություններն առաջարկել էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Նշենք, Սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդում ընդգրկվում են 9 դատավորներ, որոնց գաղտնի քվեարկությամբ ընտրում է Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովը, նախագահն ու ԱԺ-ն էլ  հինգ տարի ժամկետով երկու իրավաբան-գիտնական անդամների են նշանակում: