Հյուսիային պողոտայում իրենց ազգային երաժշտությունն են ներկայացրել Էկվադորից ժամանած երեք ճանապարհորդ երաժիշտներ: Նրանք շրջում են աշխարհով մեկ եւ փողոցային կատարումներով տարածում իրենց արվեստը: Բացօթյա համերգներն սկսվում են երեկոյան 18:00-ին եւ տեւում չորս ժամ: Հնդկացիների էթնիկ երաժշտությունը վայելելուց բացի, համերգների ժամանակ կարելի է գնել խմբի ձայնասկավառակները, էկվադորյան աքսեսուարներ:
Տեսանյութը՝ Գայանե Ալեքսանյանի











