Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում՝ մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում: Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Կենտրոն վարչական շրջանների մարդաշատ վայրերում Առաջարկությունների առաջին տաղավարներն արդեն տեղադրվել են։ Մյուս վարչական շրջաններում դրանք տեղադրվելու են հաջորդ շաբաթվա ընթացքում։ NEWS.am-ի տեսախցիկը որսացել է քաղաքացիների առաջին արձագանքներն առաջարկությունների տաղավարներին ու քաղաքապետին ուղղված առաջին նամակները: Դրանք հիմնականում հումորային են:

Տեսանյութը՝ Գայանե Ապրունցի