Երևանի «Ակադեմիա» պատկերասրահը սեպտեմբերի 11-17-ը ցուցադրում է ֆրանսահայ գեղանկարիչ Մհեր Մանսուրյանի աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի երեք տասնյակ աշխատանքներ: Սա Մհեր Մանսուրյանի երկրորդ ցուցահանդեսն է հայրենիքում: Առաջինը նա նվիրել էր եղբոր՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին:

«Սա կարծես թե հաշվետվություն է ընկերներիս ու հայրենիքիս առջեւ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչը:

Մհեր Մանսուրյանի Ֆրանսիայում բնակվում է 1979-ից:  Ունեցել է ցուցահանդեսներ տարբեր երկրներում, նրա գործերը պահվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում գտնվող մասնավոր հավաքածուներում, նաեւ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում:

Տեսանյութը՝ Գայանե Ալեքսանյանի