ԱՄՆ-ում 23-րդ անգամ հանձնել են, այպես կոչված, Շնոբելյան մրցանակները(Ig Nobel Prize): Մրցանակաբաշխությունը ավանդության համաձայն անցկացվել է Բոսթոն քաղաքի Հարվարդի համալսարանում: Արարողությունը բացվել է մարդ-թիրախի վրա թղթե ինքնաթիռներ նետելով: Ամբողջ շոուի ընթացքում դահլիճում եւ բեմում վազվզել է ԱԱԳ գրությամբ գլխարկ կրող եւ բարձրախոսով մարդ:
Մրցանակակիրները որպես նվեր սատցել են ապակե տուփի մեջ գտնվող մուրճ եւ նոբելյան մրցանակակրի ձեռքով գրված գրություն՝ IgNobel 2013, ինչպես նաեւ մեկ թղթադրամ ներկայացնող 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար: Ինչպես միշտ, մրցանակները հանձնել են նոբելյան մրցանակակիրները:
Այս տարի մրցանակներ են շնորհել 10 անվանակարգերում՝ բժշկության, հոգեբանության, կենսաբանության, աստղաբանության, անվտանգության եւ ինժեներիայի, ֆիզիկայի, քիմիայի, հնագիտության, առողջապահության հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շնոբելյան մրցանակի է արժանացել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «հանրային ծափահարություններն արգելելու, ինչպես նաեւ բելառուսական ոստիկանությունը՝ մեկ ձեռք ունեցող մարդուն ծափահարելու համար ձերբակալած»:











