Փաստաբանների պալատում այսօր` սեպտեմբերի 14-ին, ժամը 09.00-ին, սկսվել են փաստաբանների պալատի ընտրությունները, քվեարկությունը կտեւի մինչեւ 17.00-ն (ֆոտոռեպորտաժ): Առաջին ընտրողը Երկրորդ աշխարհամարտի վետերան, փաստաբան Նարիման Թեւոսի Միրզաբեկյանն էր: Քվեարկելուց հետո նա բոլորին հաջողություն մաղթեց: Փաստաբանը նկատեց, որ մինչեւ հիմա կազմակերպվել, իսկական փաստաբանների միություն է դառել, հավատում է, որ սրանից հետո ավելի ուժեղ կլինի:
Փաստաբանների պալատի փաստաբան, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապենտակ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ ընթանում է սահմանված կարգով: Քվեարկողների թիվը 1370 է, օրվա ընթացքում պարբերաբար կհաշվառեն մասնակիցների թիվը, արդյունքները հայտնի կդառնան 00.00-ից հետո: Գրանցվել է 7 դիտորդ 5 կազմակերպությունից, քվեարկությանը ներկա էին նաեւ թեկնածուների վստահված անձինք: «Նախորդ տարիների փորձը հաշվի առնել չի կարելի, որովհետեւ նախորդ տարիներին այսպիսի մեծ ընտրազանգված չենք ունեցել, ակնկալում եմ, որ ավելի քան 700 հոգի կմասնակցի ընտրություններին»,- ասաց Ապետնակ Պողոսյանը:
Նշենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին հավակնում են 4 թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանն ու Աշոտ Թադեւոսյանը: Քվեարկողների թիվը 1370 է, օրվա ընթացքում պարբերաբար կհաշվառեն մասնակիցների թիվը, արդյունքները հայտնի կդառնան այսօր 00.00-ից հետո: Գրանցվել է 7 դիտորդ՝ 5 կազմակերպությունից, քվեարկությանը հետեւում են նաեւ թեկնածուների վստահված անձինք:











