Ճապոնիայում հաջողությամբ արձակել են «Էպսիլոնը»՝ հեղափոխական հրթիռը, ինչպես  երկրում անվանում են նոր սերնդի հրթիռակիրը։

Տիեզերական JAXA գործակալության ինժեներները «Էփսիլոնը» մշակել են 12 տարում։ Այն նախորդ  H2A հրթիռներից շատ ավելի կոմպակտ է եւ եռակի էժան։ Դրա երկարությունը  24,5 մետր է։

«Էփսիլոնն» արձակելու փորձը հաջողությամբ է պսակվել միայն երկրորդ անգամից։ Նախորդ ձախողման պատճառը ցուցիչներից մեկի խափանումն էր եղել, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Մեկնարկից 19 վայրկյան առաջ ազդանշան էր ստացվել, որ հրթիռի կորպուսը սխալ է տեղադրված։ Սակայն ստուգումը ցույց էր տվել, որ հրթիռի դիրքը ճիշտ էր։

Ճապոնական հրթիռը մեկնարկը հետաձգվել է դրանից 19 վայրկյան առաջ

«Էփսիլոնը» արձակել են Ութինոուրի կայանից։ Հրթիռը ուղեծիր է դուրս բերել SPRINT-A արբանյակը, որը կուսումնասիրի Մարսի, Յուպիտերի եւ Վեներայի մթնոլորտը եւ տեղեկություններ կհավաքի ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին, հայտնում է «Ռոսիա 24»-ը։