Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների հանձնաժողովը հաշվում է քվեաթերթիկները:
NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ քվեաթերթիկների մեծ մասը Արա Զոhրաբյանի օգտին է: Անվավեր քվեաթերթիկների թիվը մեծ չէ, դրանք հիմnականում այն քվեաթերթիկներն են, որոնցում թեկնածուների անուններից ոչ մեկի դիմաց նշում չի արվել: Փաստաբաններց մեկը առաջարկել է նոր թեկնածու՝ գրելով Չակ Նորիսի անունը: Փաստաբանների պալատի նախագահի ընտրության արդյունքները պարզ կլինեն կեսգիշերին:
Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցող 1370 փաստաբաններից ընտրությանը մասնակցել է 913 փաստաբան:
Հիշեցնենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը: Գրանցվել է 7 դիտորդ՝ 5 կազմակերպությունից, քվեարկությանը հետեւում են նաեւ թեկնածուների վստահված անձինք:











