Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները ձմռանը կսովորեն տաք դասարաններում:

Թեքեյան կենտրոն հիմնադրամը, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ բարերարների օժանդակությամբ իրականացրել է դպրոցի «Ջեռուցման համակարգ եւ գազիֆիկացում ծրագիրը»:

Սպիտակի երկրաշարժից հետո Մեծ Բրիտանիայի կառավարության եւ ժողովրդի աջակցությամբ կառուցված դպրոցը ծանր վիճակում էր, ինչի հետեւանքով աշակերտների թիվը գնալով նվազում էր:

Սեպտեմբերի 13-ին կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով դպրոց էին այցելել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոնաթան Էյվսն ու Քեթի Լիչը, Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Աշակերտները հյուրերի համար պատրաստել էին տոնական միջոցառում, այդ թվում` անգլերեն բեմադրություն, որում պատմում էին երկրաշարժի եւ իրենց դպրոցի կառուցման մասին:

Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, ընդհակառակը, ներկաներին դիմել է հայերեն: Նրա խոսքով` ծրագիրն իրականացնելու համար նախատեսված 25 հազար ֆունտ ստեռլինգից նույնիսկ ավելի շատ գումար է հավաքվելю «Հսկայական աշխատանք է իրականացվել: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր նույնիսկ երկու կամ երեք հազար դրամով աջակցել են մեզ»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ The Beautified Project խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, որը շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ կազմակերպել էր բարեգործական համերգ եւ ամբողջ հասույթը փոխանցել դպրոցին:

Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի աշակերտներն այլեւս ստիպված չեն ցուրտ դասասենյակներում կրթություն ստանալ. “Թեքեյան կենտրոն” հիմնադրամը Մեծ Բրիտանիայի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ բարերարների օժանդակությամբ իրականացրել է դպրոցի “Ջեռուցման համակարգ եւ գազիֆիկացում” ծրագիրը - See more at: http://www.bravo.am/news/%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB%D5%AB-%D4%B2%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB-%D5%BB%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%A8-%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A7/#sthash.9y3U6CJi.dpuf

Թետչերից մինչեւ Էյվս եւ Լիչ. Գյումրիի դպրոցում շարունակում են զգալ բրիտանացիների ջերմությունը  

 

Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները ձմռանը կսովորեն տաք դասարաններում:

 

Թեքեյան կենտրոն հիմնադրամը Մեծ Բրիտանիայի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ բարերարների օժանդակությամբ իրականացրել է դպրոցի Ջեռուցման համակարգ եւ