Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասում այրվել է «Տոմսկ» ատոմային սուզանավաը, հրդեհի մարման աշխատանքերին մասնակցում են 15 հրշեջային հաշվարկներ: Այն վերանորոգելու համար տեղափոխել են «Զվեզդա» գործարանի «Պալադա» լողացող նավահանգիստ:
Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 16-ի առավոտյան` եռակցման աշխատանքների ժամանակ: Հրդեհը փորձում են մարել փրփուրի միջոցով:
Պրիմորյեի PrimaMedia գործակալությունը հայտնում է, որ երբ ատոմային սուզանավակի վրա բռնկում է տեղի ունեցել, մասնագետները կրակմարիչ են վերցրել, որում, պարզվել է, փրփուր չի եղել:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ «Տոմսկ» սուզանավակի ատոմային շարժիչի աշխատանքը դադարեցվել էր մինչ լողացող նավահանգստում վերանորոգման կանգնեցվելը: Տարհանվել է սուզանավի անձնակազմը, այնտեղ զենք չկա:











