Ուրալում նոր եկեղեցի է հայտնվել` Երկնաքարի եկեղեցին: Մարդիկ հավատում են, որ եթե չեբարկուլյան երկնաքարը բարձրացնեն համանուն լճի հատակից, կսկսվի աշխարհի վերջը:

Նոր եկեղեցու առաջնորդի խոսքով` երկնաքարին օրենքներ են գրված,  որոնց համաձայն մարդը պետք է ապրի Ջրհոսի դարաշրջանում: Աստվածաշնչյան Մովսեսի նման, կրոնական կառույցի ղեկավարը պետք է ապակոդավորի այդ ուղերձը:  Դրա համար նա ուզում է մի բեկոր ունենալ ձեռքի տակ: Նրա խոսքով` երկնաքարից իրոք ոչ երկրային էներգիա է բխում:

Հավատացյալների թիվն աճում է եւ արդեն խոսքը Չելյաբինսկում մեծ տաճարի կառուցման մասին է, որտեղ ցանկացած հետեւորդ կարող է երկրպագել իր աստվածությանը` երկնքարին:  Իսկ  եթե երկնաքարը բարձրացնեն առանց նեոֆիթների եկեղեցու առաջնորդի, նախազգուշացնում է նա, ապա աղետ տեղի կունենա: Ըստ նրա, օրինակ, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմ:

«Դա պարզապես տիեզերական քար չէր, այդ օրը մարդկությունը տեղեկատվական փաթեթ ստացավ: Նոր բարոյաիրավական օրենքներ, որոնք մարդկանց կօգնեն ողջ մնալ Ջրհոսի նոր դարաշրջանում: Մինչ այդ Մովսեսը նման պատվիրաններ էր ստանում նույնպես երկնաքարի տեսքով», - Life News-ին է պատմել Չելյաբինսկի երկնաքարի եկեղեցու ղեկավար Անդրեյ Բրեյվիչկոն: 

Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 15-ին Չելյաբինսկում  17 մ տրամագծով եւ 10 հազար տ քաշով երկնաքար էր ընկել: Տասնյակ կիլոմետրերի բարձրության վրա այն պայթել էր` մի քանի հազար կիլոտոննա էներգիայի անջատմամբ:  Թեեւ պայթյունի բավական մեծ բարձրությանը,  մակերեւույթին հասած հարվածի ալիքը զգալի վնաս էր հասցրել: