Ռուսաստանյան «Կուրգանմաշզավոդ» գործարանը սկսել է Ադրբեջանի համար 2С31 «Վենա» տեսակի ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը:
Ինչպես հաղորդում է «Օրուժիե Ռոսսիի»-ն, «Վենան» սերիական արտադրության չի դրվել: Բայց այժմ «սառույցը շարժվել է», եւ «Կուրգանմաշզավոդը» սկսել է Ադրբեջանի պատվերով 18 ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը:
2С31 «Վենան» ռուսաստանյան 120-մմանոց ինքնագնաց հրետանային զենք է՝ ԲՄՊ-3-ի շասսիով: Համակարգը նախատեսված է կենդանի ուժի, հրետանային եւ ականանետային մարտկոցների, հրթիռային համակարգերի, զրահապատ թիրախների, կրակային միջոցների եւ կառավարման կետերի ճնշման համար մինչեւ 13 կմ հեռավորությամբ, ընդ որում ունակ է ինքնուրույն կարգավորել իր կրակը, ամբողջ օրերով ինքնուրույն հետախուզություն իրականացնել, փակ դիրքերից թիրախային կրակ վարել:











