Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները «Մարիոթ» հյուրանոցի մոտ բռնել են 42-ամյա Ռաժիդին Միհրալիեւին, որը, ըստ իրավապահների, թագադրվել էր Մոսկվայում այս տարվա հունվարին սպանված Հասան Ուսոյանի (Դեդ Հասան) ձեռամբ:

Խուզարկվել է Lexus ջիփը, որով քրեական հեղինակությունը ժամանել էր թանկարժեք հյուրանոց, հայտնում է  Life News-ը:

Ռաջիկի եւ նրա «գործընկեր» Տկաչի (Անդրեյ Տկաչենկո) թագադրումը  նոր պատերազմ էր հրահրել «Դեդի» եւ հակառակորդ կլանների միջեւ: Օրինակ, այս տարվա օգոստոսի 21-ին Ռաջիկի ծննդավայր Նիժնեվարտովսկում  անհայտ անձինք պայթեցրել էին նրա կնոջ ջիփը: