«Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը ազգային ծրագրի կարգավիճակ պետք է ստանա, որ կյանքի կոչվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա հույս ունի, որ այս ծրագրի քննարկումներում կներգրավվեն բոլորը, որպեսզի այն բյուրաղեցվի եւ դառնա ազգային գործունեության ծրագիր։ Ծրագրի շրջանակնրում առաջին քննարկումը կկայանա վաղը՝ սոցիոլոգների, ազգագրագետների, էթնիկական հոգեբանների մասնակցությամբ, կընդունեն առաջարկներ, կլսեն տեսակետներ։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ծրագիրը կազմված է տասնմեկ հիմնական ուղղություններից, որոնք ընդգրկում են մեր կյանքի բոլոր որոտները։
Նա մանրամասն ներկայացրեց խնդիրները, իրենց կոմղից առաջարկվող լուծումները։ Այսպես, ՀՅԴ-ն առաջարկում է տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, վարել անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության եւ փորձառության վրա հիմնված կադրային քաղաքականություն։ Օրինակ՝ պաշտոնատար անձը պետք է գործի թափանցիկ եւ հաշվետու լինի հարությանը, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդներին քաղաքական եւ կառավարման համակարգում ինքնադրսեւորման լայն հնարավոր պետք է ատլ։
ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ ստեղծել նոր աշխատատեղեր, արդարացի վարձատրության համակարգ, հարկային եւ մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող, վերանայել տուրքի, տուգանքի, պարտադիր այլ վճարի անվան տակ հօգուտ մասնավորի դրամ կորզելու գործեալոճը։ ՀՅդ-ն անհրաշետ է համարում նաեւ սոցիլակնից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, կրությունը դարձնել որակյալ եւ մատչելի, ապակուսակցականացնել կրթական համակարգի ղեկավարումը, ապահովել յուրաքանչյուր քաղաքացու՝ նվազագույնից ոչ ցածր եկամուտ եւ բնակտարածք ունենալու իրավունքի իրացումը։ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ անհրաժեշտ է ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ՝ սկսելով ազատամարտիկներից եւ նրանց ընտանիքներից, վերացնել անպատժելիությունը, իրականացնել արդարադատության հաստատմանը օրենսդրակիրառական վերափոխումներ, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցումը, դիմագրավել հակահայաստանյան քարոզչությանը, մասնավորապես՝ քաղաքական իշխանության եւ նրա ծրագրերի քննադատությունը չպետք է դիտվի որպես երկրի քննադատություն, իսկ իշխանություններին եւ նրանց ծրագրերը քննադատողները չպետք է այն վերածեն երկրի քննադատության։ Ծրագրի նշված ուղղությունները ներառում են շուրջ հարյուր կոնկրետ քայլ։
Նա նաեւ նշեց, որ ծրագրի գործադրման մեջ պատասխանատվութուն պետք է ստանձնի իշխանությունը, անելիքներ ունեն ընդդիմությունը, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, եկեղեցին, սփյուռքը, մտավորականները, երիտասադությունը։
Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ծրագիրը ենթադրում է համագործակցություն, որը ամենեւին չի նշանակում վերադարձ կոալիցիա, համագործակցությունը կարող է լինել թե ընդդիմադիր դաշտի,թե իշխանական դաշտի մեջ հանուն պետությն զարգացման, ոչ թե կոալիցիայի։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











