Եթե աղջիկը 26 տարեկանից հետո կույս լինի, ես նրան չեմ հարգի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Aravot.am-ի թղթակից հետ զրույցում նշել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, որը պատրաստվում է հայ հասարակության մեջ կոտրել կուսության վերաբերյալ  կարծրատիպերը:

Նա նշել է, որ վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան եւ պարզել, որ կնոջ մեջ ավելի շատ են սրված էմոցիաները եւ հենց նա պետք է ավելի շատ սեռական կյանքով ապրի, քան՝ տղաները:

33-ամյա Անի Զախարյանն ափսոսում է, որ կուսությունից զրկվել է միայն 32 տարեկանում: «Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը, կնոջ մեջ են էմոցիաները ավելի սրված, քան տղամարդու մեջ, եւ հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու»:

«Հորդորելով, խոսելով: Ես գիտեմ իմ խոսքի ուժը: Համոզված եմ, որ բոլոր հայ աղջիկները հենց դրան են սպասում, որ վերջապես ձերբազատվենք էդ հիմարությունից: Ուզում ես հղիանել, արա: Քո սեռական կյանքը ոչ մեկին չի վերաբերում»,-ընդգծել է նա:

Տեսանյութը՝ Aravot.am