Մոսկվայի կենտրոնում զինված անհայտ անձինք փորձել են կողոպտել ընդօրինակման շոուի երկու դերասանների: Սակայն Ելենան եւ Զոյան, ինչպես այժմ անվանում են երկու նախկին տղամարդկանց, կարողացել են պատասխան հարված հասցնել հանցագործներին:
Գողերը պարտքի տակ չեն մնացել եւ «աղջիկների» վրա կրակ են բացել տրավմատիկ զենքից: Հարձակվողները դերասանուհիների ուղղությամբ յոթ կրակոց են արձակել: Մի քանի փամփուշտ դիպել է Լենայի պարանոցին, նաեւ՝ Զոյայի գլխին: Զոյան հանցագործներից կարողացել է ազատվել աջ ձեռքով հարվածելով, հիշելով այն ժամանակները, երբ տղամարդ էր եւ ծառայում էր Կովկասում:
Շրջագայող զույգի վրա հարձակումը տեղի է ունեցել Բոլշոյա Կոնդրատեւսկայա 6 նրբանցքում: Ըստ աղջիկների՝ եկվորների նման երեք գողերը սպասել են Ելենային եւ Զոյային, երբ վերջիններս խանութից վերադառնալիս են եղել, հայտնում է Life News-ը:
Այդ երեկո աղջիկներն ակումբում ելույթ ունեին, որը վնասվածքների պատճառով խափանվել է: Ելենան եւ Զոյան դիմում չեն գրել. երեք օր հետո նրանք մեկնելու են մայրաքաղաքից: Սակայն, ըստ նրանց, Մոսկվան իրենք դեռ երկար կհիշեն:











