Քիչ առաջ Բուզանդի փողոցի բնակիչներին կառավարության հետնամասից դուրս գալիս հաջողվել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրանք նախ վարչապետին հրավիրեցին սրճելու՝ խոստանալով, որ իրենք են հյուրասիրում եւ հստակ պատասխան պահանջեցին իրենց խնդրի վերաբերյալ:
Վարչապետը սրճելու հրավերը մերժեց, բայց խոստացավ սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամը 20-ին բնակիչներին ընդունել եւ հերթական անգամ քննարկել նրանց խնդիրը:
Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո բնակիչները հեռացան, իսկ վարչապետը մտավ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ կուսակցության գործադիր մարմնի նիստին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Բուզանդի բնակիչների բնակարանները ճանաչվել է հանրային գերակա շահ եւ 6-7 տարի է՝ նրանց խաբում են եւ բնակարաններ չեն տալիս։











