Ես ոչ պակաս հետաքրքրությամբ զբաղվում եմ օրենսդիր աշխատանքով: Այս մասին այսօր` սեպտեմբերի  19-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու լուրերին: «Ենթադրել, որ ես սպառել եմ ինձ այդ ոլորտում, ճիշտ չէ».- նկատեց Դավիթ Հարությունանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում Աղվան Հովսեփյանի հուզիչ հրաժեշտին, երբ նա համբուրել էր դատախազության շենքը, Հարությունյանն արձագանքեց. «Յուրաքանչյուրն իրավունք ունի ինքը որոշել, թե ինչպես է դա անում»:

Հարցին, թե եթե իրեն Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու առաջարկ արվի, կընդունի՞, ԱԺ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես այդ հարցին արդեն պատասխանեցի: Ես նման հարցերին չեմ պատասխանում, որովհետեւ համարում եմ տգեղ է նման հարցի պատասխանել»: