Սեպտեմբերի 19-ին Հայաստանում «Cosmopolitan shopping night» է: Միջոցառմանը միացած ավելի քան 170 խանութները աշխատում են մինչ ուշ գիշեր: Հաճախորդներին սպասվում են զեղչեր եւ անակնկալներ:
Մաշտոցի պողոտայում էլ «Cosmopolitan shopping night»-ին նվիրված նվագում էր «Լոս Լոկոս» Ֆլամենկո խումբը:Այն 2007 թվականին ստեղծել են կիթառահարներ Աշոտ Ոսկանյանը, Տիգրան Այվազյանն ու Վահան Դավթյանը :
«Լոս Լոկոսի» տղաների նվագած երաժշտությունը ամբողջությամբ իմպրովիզ է: Խմբի անունը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «խենթեր»:











