«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը սեպտեմբերի 20-22-ը Հյուսիսային պողոտայում հյուրընկալում է հայկական և միջազգային ընկերությունների, ՀՀ-ում 20 երկրների դեսպանությունների:
Փառատոնի ժամանակ անցորդները կարող են համտեսել եգիպտական խոհանոցը, վայելել հունական երգն ու պարը, բելառուսական մթերքները, ծանոթանալ ղազախական մշակույթին և այլն: Հայկական մի քանի ընկերություններ ներկայացնում են իրենց ապրանքատեսակը, վաճառում կամ պարզապես հյուրասիրում դրանք:
«Արդեն երկրորդ տարին ենք նման բան կազմակերպում: Նպատակ ունենք մարդկանց ներկայացնել գործարար աշխարհը, այլ երկրների մշակույթները»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է միջոցառման կազմակերպիչներից Մարիամ Մանուկյանը:











