Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Երեւան-Մասիս ճանապարհին հնչած կրակոցների դեպքի վերաբերյալ: Ոստիկանության փոխանցմամբ դեպքի օրը՝ կեսօրին, 22-ամյա Կառլեն Բոյախչյանի եւ տուժողի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, պատճառը՝ Էդգար Ասատրյանի եւ Կառլեն Բոյախչայնի հոր միջեւ տեղի ունեցած աշխատանքային կոնֆլիկտով, տուժողի կողմից հոր հասցեին հնչեցրած հայհոյանքներով: Վիճաբանությունը ավարտին հասցնելու համար Կառլեն Բոյախչյանը վերցրել էր հրացանը, հետապնդել տուժողին, եւ Երեւան-Մասիս ճանապարհին երկու անգամ կրակել նրա մեքենայի ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով, Կառլեն Բոյախչյանը կալանավորված է:
Ի դեպ, մեքենան պատկանում է հանրապետության բանկերից մեկը, իսկ տուժողը այդ բանկի աշխատակից է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, սեպտեմբերի 12-ի երեկոյան, Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանից ուղեւորվել է Մասիս եւ «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել է «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետեւի անվադողն ամբողջությամբ վնասված էր: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձեռնարկվում են միջոցառումեր ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ տեսանյութում:











