ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 22-ամյակի կապակցությամբ` ընդգծելով, որ Անկախության տոնը մեր ժողովրդի ամենաթանկ տոնն է։

«Այն բնութագրում է մեր հայ ժողովրդի նորօրյա պատմությունը, մեր ազատական տենչը: Այն, ինչին ժողովուրդը ձգտել է, մենք կարողացել ենք մեր ժողովրդին տալ այդ օրը. ստեղծել ենք անկախություն, որը պետք է այսպես փայփայել և պատշաճ կերպով փոխանցել մեր մատաղ սերնդին, մեր հետագա սերունդներին: Շնորհավորում եմ»,- ասել է նախարարը։

Ինչպես ավելի հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր պանթեոն է այցելել եւ Արցախյան ազատամարտում ընկածների հիշատակին հարգանքի տուրք  մատուցել ՀՀ բարձրագույն ղեկավարությունը։

Պաշտոնյանյաներից ավելի շուտ պանթեոն էին գնացել ազատամարտիկները, պատերազմում զոհված ազատամարտիկների ծնողները։ Նրանցից մի քանիսը մոտեցել են Սեյրան Օհանյանին, նամակներ հանձնել նրան ու հանդիպում խնդրել նախարարի հետ։ Սեյրան Օհանյանին ուղեկցողները գրանցել են բոլորի անունները։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am