Անկախության 22-ամյակի կապակցությամբ թեեւ մեծ միջոցառումներ մայրաքաղաքում չէին կազմակերպվել, տոնական շունչը քաղաքում զգացվում էր ամբողջ օրը։
Համայնքերում և զբոսայգիներում միջոցառումներ էր կազմակերպել քաղաքապետարանը։ Կենտրոն համայնքում, մասնավորապես, Հյուսիսային պողոտայում և Ազատության հրապարակում, տոնական տրամադրությունն ապահովում էին փոքրիկ նախաձեռնությունները։
Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, օրինակ, բացօթյա արվեստանոց էին բացել և սիմվոլիկ գումարի դիմաց ՀՀ դրոշն էին նկարում մարդկանց ձեռքերի և դեմքերի վրա: Կոշիկի խանութներից մեկում եռագույն էին ստացել՝ իրար կողքի շարելով ՀՀ դրոշի գույներով կոշիկները։ Երեւանցիների երեւակայությունն ու Անկախության տոնի տրամադրությունը ֆիքսել է NEWS.am-ի տեսախցիկը։











