Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանում շունը փրկել է տիրոջ փոքրիկ երեխային, ով դուրս էր մնացել ուշադրությունից եւ սողում էր ծովի ուղղությամբ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեի շրջանում հանգիստն անցկացնող ընտանիքի շունը փրկել է փոքրիկ երեխային, ով մի պահ դուրս էր մնացել մեծերի ուշադրությունից եւ սողում էր դեպի ծով, որի ալիքներն այդ պահին անցնում էին կես մետրը։
Այդ ընթացքում Կոկեր-սպանիել ցեղատեսակի շունը կտրել է երեխայի առաջը՝ թույլ չտալով նրան մոտենալ ծովին եւ բարձր հաչացել՝ ծնողների ուշադրությունը գրավելու համար։ Շան հաչոցը լսած մայրն արագ վազել եւ գրկել է երեխային։
Շան կողմից երեխային փրկելու տեսարանը խիստ հուզել է ծովափին գտնվողներին











