Դերասան Վարդան Պետրոսյանը ծրագրել է առաջիկայում ֆրանսերենից Հայոց ցեղասպանության մասին 5-6 գիրք թարգմանել հայերեն, հրատարակել եւ դա բաժանել ուսանողներին, դասախոսներին։ Այս մասին այսօր՝ 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Վարդան Պետրոսյանը։
Նա նշեց, որ արդեն հովանավորներ է գտել, ովքեր կաջակցեն այդ գրքերի թարգմանության, հրատարակության հարցում, նախատեսում է պայմանավորվածություններն ավարտել նոյեմբերին, իսկ տարեսկզբից արդեն սկսել աշխատանքը։ Վարդան Պետրոսյանն ասաց, որ մինչեւ 2015թ նախատեսում է գրքերը հրատարակել։ Դերասանը նշեց, որ այդ գրքերը գրել են պատմաբաններ, լրագրողներ, եւ այնտեղ ներկայացվում է Հայոց ցեղասպանության օրերին տեղի ունեցած դեպքերը, եւ դրանցում կտեսնեք ահասարսուռ շատ բաներ, կճանաչեք մեզ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











