Չինացի բժիշկներն անսովոր վիրահատություն են կատարել: Նրանք հիվանդներից մեկի ճակատին քիթ են աճեցրել:

Պարզվել է, որ 2012թ. տղամարդը քիթը վնասել է ավտովթարի ժամանակ: Սխալ բուժման պատճառով նրա  քթի հյուսվածքները սկսել էին նեխել: Քիթը փրկելու փոխարեն` վիրաբույժներն առաջարկել էին նորն աճեցնել ճակատին, որն էլ հաջողությամբ կատարել են:

Նյութ են ծառայել տղամարդու սեփական հյուսվածքները եւ աճառը: Շուտով բժիշկները պատրաստվում են աճեցրած քիթը պատվաստել ավելի հարմար տեղում` հնի փոխարեն, հայտնում է Life News-ը:

«Մենք արդեն մեծ դժվարություններ ենք հաղթահարել աշխատանքում, այդ պատճառով էլ բուն փոխպատվաստումը հեշտ կլինի», - հայտնել է պլաստիկ վիրաբույժ Գուո Ժիհուն: