Չեբարկուլ լճում հայտնաբերվել է հայտնի երկնաքարի նոր, մինչ այժմ եղածներից ամենախոշոր բեկորը:
Լճում աշխատել է Life News-ի նկարահանող խումբը, եւ հենց ուղիղ եթերում էլ լճի մակերեւույթին է հայտնվել ջրասուզորդը` խոշոր քարը ձեռքին: Գործողության մասնակիցները այն կշռելով` նշել են, որ ներկայումս այն ամենախոշոր գտածոն է: Քարը կշռել է 4 կգ 800գ: Կայքը հայտնում է, որ մինչ այդ նկարահանող խումբը երկու գտածոների բացառիկ կադրեր արդեն արել էր: Այսօր նոր սենսացիա ոչ ոք չէր սպասում:
Թղթակից Ռեգինա Օրեխովային տված հարցազրույցում ջրասուզորդ Մաքսիմ Գորբունովը պատմել է, որ երկնաքարի բեկորը գտնվել էր 14 մ խորության վրա, որտեղ սովորաբար երկնային ծագման շատ քարեր կան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին արշավախմբի մասնակիցներն հաջողվել էր Չեբարկուլ լճից բարձրացնել երկնաքարի առաջին 13 մ-անոց բեկորը: Շագանակագույն քարը հանելիս ջրասուզորդներից մեկի վրա էր լցվել տիղմի կույտը, եւ նա հազիվ էր պրծել խեղդվելուց:











