«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության սեպտեմբերի 27-ի ակցիայի դեմ Սամվել Ալեքսանյանի պաշտպանությամբ եւ շուկան բացելու պահանջով հավաքվածների մեջ այսօր մեր թղթակիցը հանդիպել է 10-12 տարեկան մի աղջկա: Մոր ձեռքից բռնած, քարերի վրա կանգնած, նա պարզել էր բռունցք արած ձեռքը եւ գոռում էր՝ «բացում, բացում»: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու է եկել, Ալինան պատասխանել է. «Ես ուզում եմ, որ իմ մաման աշխատի, ուզում եմ՝ էս բացվի»:   

  Մայրը՝ Աիդան, երեխային անընդհատ հրահանգում էր ավելի բարձր գոռալ. «Թեկուզ մաման էլ չաշխատի, ինքը կմեծանա, ինքը կաշխատի»,- ասաց նա՝ պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ինչու է երեխային բերել իր հետ: