Ռուսաստանի Մերձմոսկվայում տրավմատիկ զենքի եւ ծխացող պայթուցիկների գործադրմամբ զանգվածային կռիվ է տեղի ունեցել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կալանավորել են բոլոր մասնակիցներին:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկության` ազգայնական շարժման 25-30 ակտիվիստներ փորձել են գրոհել կոմունալ ծառայությունների աշխատակիցների հանրակացարանը, որտեղ հիմնականում եղել են միգրանտներ Միջին Ասիայից: Կռվին մասնակցել է 60 մարդ:
«Մոտեցան տղաներ, սկսեցին փաստաթղթեր ուզել տաջիկներից, - պատմում է տեղի բնակիչներից մեկը, - նրանք փողոց դուրս վազեցին դանակներով: Կրակում էին տրավմատիկից»:

 «Մոսկվայի վահանը» շարժման բլոգում ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ գրոհը կազմակերպել էին այդ շարժման ակտիվիստները: Նրանք գրել էին, որ գրոհի ժամանակ տուժել էր հարձակվողներից մեկը եւ պատահական մի անցորդ: 
Ոստիկանությունում հայտնել էին, որ կալանավորվել եւ ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկվել  60 մարդ, որոնցից 47-ը հանրակացարանից աշխատակիցներն են եղել: Ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ դեպքի վայրից հրազենային վերքով հիվանդանոց է տեղափոխվել 1981թ. ծնված մի աղջիկ:

Life News-ը նշում է, որ 1958թ. կառուցված հինգհարկանի աղյուսից շենքը, որտեղ նախկինում գտնվում էր  «Մոսպրոմստրոյ» ԲԲԸ-ի հանրակացարանը, Կապոտնեի բնակիչներն անվանոմ են «գժանոց»: Ներկայումս շենքն օգտագործովում է որպես հանրակացարան։