Սեպտեմբերի 19-24-ն ընկած ժամանակահատվածում, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Երեւան քաղաքի տարբեր բաժիններ են բերվել ընդհանուր թվով 33 անձ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը, հասցեն: Եղել են եւ տեղացիներ, եւ մարզերի բնակիչներ: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Մարմնավաճառներն ուղարկվել են առողջապահության նախարարության մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:
Ոստիկանությունը կրկին իրազեկել է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:











