Համազգային թատրոնում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հոգեհանգիստը: Սիրված դերասանին հրաժեշտ տալու էին եկել գործընկերները, մշակույթի ու արվեստի գործիչներ, նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ: Գործընկերները նրան բնութագրել են որպես «բարության, հայ լինելու չափանիշ, կինոարվեստի ամենաբարձր վարպետներից մեկը, մեր բոլորի ուսուցիչը»:

Սոս Սարգսյանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից: Սոս Սարգսյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում: