Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 36 շենքի բնակչուհի Սրբուհի Հարությունյանն անելանելի վիճակում է: Սոցիալական ծանր պայմաններից դրդված` 65-ամյա կինը ամեն օր ստիպված է հավաքել շուկայում վաճառողների  թափած անպիտան մթերքը, որպես հոգա իր եւ թոռների կարիքները: Շատերը նրան խղճում են,  նաև հագուստ ու կոշիկ տալիս: Սրբուհու խնամքին են 5 անչափահաս թոռները, որոնցից 4-ին ստիպված ուղարկել է Երևանի Նորք-Մարաշի օժանդակ դպրոց: Հինգ տարի առաջ Սրբուհին կորցրել է 27-ամյա որդուն, իսկ հարսը հեռացել է: Այսօր տարեց կնոջ միակ երազանքը բնակարանի կոտրված պատուհանները վերանորոգելն է: Ասում է. «Էդ եթիմներին որ բերեմ գիշերօթիկից, գոնե տունը տաք լինի»: Կոտայքում NEWS.am-ի թղթակիցն այցելել է Սրբուհի Հարությունյանին: