Մոսկվայում ձերբակալել են «1920» ակումբի մոտ ծեծկռտուքի ու փոխհրաձգության հրահրման մեջ մեղադրվող Արսեն Սիմոնյանին: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 7-ի մոտակայքում երիտասարդների երկու խմբավորումների միջեւ՝ հայերի եւ «սլավոնական արտաքինով խմբի», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ ու դանակահարմամբ. Porsche Cayenne մեքենայով ակումբին մոտեցած երիտասարդներին թույլ չեն տվել ակումբ մտնել, հաղորդում է Life News-ը:
Ծեծկռտուքի ու փոխհրաձգության հետեւանքով «1920» ակումբի այցելուներից մեկը՝ Մոսկվայի 24-ամյա քաղաքացի Գրիգորի Խորյովը դանակի հարված է ստացել ու ծանրի վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվածի առթիվ Մոսկվայի իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ 111 հոդվածի 1-ին մասով՝ «դիտավորությամբ ծանր մարմնական վնասի պատճառում»:
Անմիջապես հայտարարվել էր մեքենայի հետախուզման մասին: Այտեղ գտնվող երկու անձանց՝ տղամարդու եւ աղջկա ձերբակալել են վիճաբանության մասնակցության ստուգման համար: Նրանցից մեկը՝ Արսեն Սիմոնյանը, գործով անցնում է որպես կասկածյալ: Ոստիկանությունը հարցաքննել է նրան: Ինչպես հաղորդում է Life News-ը՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններում առկա աղբյուրներին, Սիմոնյանը հայտնել էր ոստիկաններին, ակումբի մոտ տեղի ունեցած ընդհարման եւ դրա հտեւանքների մասին ոչինչ չի հիշում, քանի որ այն երբ նա բարկացած է, հիշողության կորուստ է ունենում: Նա նաեւ պնդում էր, որ չգիտի Մոսկվան, քանի որ միայն չորս ամիս է այնտեղ, եւ խոսել այն մասին, թե ուր նա գնացել եւ ինչ է պատահել իր հետ, չի կարող:
Սիմոնյանի հետ ձերբակալված տղամարդն ու աղջիկը գործով կանցնեն որպես վկա:











