Սեպտեմբերի 29-ին քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին։ Հայ թատրոնի ու կինոյի նահապետին ճանապարհել են ծափերով ու արցունքներով։ Սիրված դերասանին ճանապարհելու էին եկել բազմահազար երկրպագուներ, գործընկերներ, նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ։ Մարդիկ, ովքեր չէին միացել թաղման թափորին, միանում էին համընդհանուր հարգանքի տուրքին՝ մեծ արտիստին ծափահարելով իրենց պատուհաններից։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից մինչեւ Կոմիտասի անվան այգու պանթեոն արտիստի բազմահազար երկրպագուներն ու գործընկերները գնացել են ոտքով։

Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանը մահացել է 84 տարեկանում թոքերի հիվանդությունից։