Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  քրեական հետախուզության եւ Նոր Նորքի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ բացահայտվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Սեպտեմբերի 20-ին ժամը 19.00-ին Սաֆարյան փողոցի շենքերից մեկի մոտից բերման է ենթարկվել կասկածյալ Աղասի Կարապետյանը, ում տաբատի գրպանում կար պոլիէթիլենային երկու փաթեթ, դրանք առգրավվեցին եւ ուղարկվեցին փորձաքննության:

Պարզվեց, որ Աղասի Կարապետյանը թմրանյութը ձեռք էր բերել Արամայիս Նունուշյանից: Ապօրինի թմրաշրջանառության ակունքները խորն էին, գալիս էին Արթիկ քրեակատարողական հիմնարկից:

Պարզվեց, որ կատարվածում առանցքային դերակատարություն ուներ «Արթիկ» քրեակատրողական հիմնարկում պատիժը կրող Արամայիս Նունուշյանի հայրը՝ Արմեն Նունուշյանը: Որդին խոստովանական բացատրություն էր տվել եւ ասել, որ ինքը այս գործի մեջ էր մտել ոչ իր ցանկությամբ, անծանոթ մարդիկ էին եկել եւ ասել, որ հայրը մեծ պարտքեր է կուտակել եւ վերջինիս անվտանգության տեսանկյունից ելնելով՝ պետք է անի այդ գործը, այլ տարբերակ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: