ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) պատրաստվում է տիեզերք ուղարկել առաջին 3D-տպիչը: Ձգողականության բացակայության պայմաններում առաջին եռաչափ օբյեկտը տպելու են Միջազգային տիեզերակայանում, եկող աշնանը:

Այժմ սարքը թեսթավորում են հատուկ լաբորատորիայում: Գիտնականները նոր տեխնոլոգիայի հետ ահռելի հեռանկարներ են կապում, կոտրված որեւէ դետալի տպումից մինչեւ ռոբոտների, նավիգացիոն համակարգերի, սկաֆանդրների եւ հետազոտական սարքավորումների տպում:

Նաեւ տպիչի միջոցով հնարավոր է առաջիկայում համեղ ուտելիքներ պատրաստել աստղագնացների համար: