Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը տարածաշրջանում բարձր սակագնով եւ շահավետ պայմաններով սկսել է խաղողի մթերման լայնածավալ աշխատանքները:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Ամասիայում եւ Մասիսում գործող մթերման կենտրոններ՝ խաղողագործներից անձամբ տեղեկանալու մթերման ընթացքի մասին եւ լսելու նրանց առաջարկներն ու մտահոգությունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքից:
Ինչպես եւ խոստացվել էր, վաղահաս խաղողի մշակմամբ զբաղվող գյուղացիներն այս տարի իրենց բերքն առավել շուտ մթերելու հնարավորություն են ստացել: «Ինչ որ անցյալ անգամ պայմանավորվել էինք, գիտեք, որ մեր խոսքը գործ է, ասել ենք, արել ենք, ժամանակից շուտ բացել ենք, ո՞նց է մթերումը, նորմա՞լ է, դժգոհություն կա՞, ծանոթ, բարեկամով հերթից առաջ անցնել»,- հետաքրքրվել է ԲՀԿ առաջնորդը:
Գյուղացիները շնորհակալություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ կարկուտից հետո տրամադրված օգնության համար՝ թե դեղորայքի, թե տեղադրված կարկտակայանների համար: «Կարկուտ եղավ, տուժեցինք, մենք իրար հետ տուժեցինք, ոչ թե մենակ ես իմ մասին մտածելով, այլ նայելով, որ իրոք, մարդիկ կան, որ ընտանիքի ահց չկա, հոսանքի փող չկա, ոնց կարող ես թույլ տալ էդ մարդուց պահանջես, դրա համար ասացի՝ տուժում ենք, միասին ենք տուժում, օգտվելուց իրար հետ ենք օգտվելու»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում











